Բաժիններ՝

Ցանցում առաջին տեսանյութն է հայտնվել «Ինքնասպանների ջոկատ 2» ֆիլմի նկարահանումներից

Սոցիալական ցանցերում հրապարակվել է առաջին տեսանյութը Ջեյմս Գանի «Ինքնասպանների ջոկատ 2» բլոկբասթերի նկարահանումներից։ Ականատեսները հասցրել են նկարահանել զանգվածային տեսարանի հետ կապված աշխատանքը: Բնակիչները տարբեր կողմեր են փախչում անհայտ վտանգից: Դրանից հետո կադրում հայտնվում են Մարգո Ռոբին՝ Հառլի Քվինի կերպարում, բրիտանացի դերասան Իդրիս Էլբան (Լինչի դատաստան անողը), Դավիթ Դաստմալչյանը (Սիսեռանախշ մարդը) եւ Դանիել Մելշիորը (Առնետ որսացողի կին տարբերակը):

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ֆիլմում չի հայտնվելու Ուիլ Սմիթը՝ Դեդշոթի դերում, Ջարեդ Լեթոն՝ Ջոքերի կերպարում, Կախարդը՝ Քարա Դելեւինի դերակատարմամբ եւ ուրիշ շատ դերասաններ, որոնք եղել են առաջին մասում: Կինոնկարի պրոդյուսեր Փիթեր Սաֆրանը պատմել է, որ սիքվելը լինելու է առաջին ֆիլմի ամբողջական վերաթողարկումը: «Սա վերաթողարկումն է, այլ ոչ թե շարունակությունը: Մենք հնարավոր ամեն բան անում ենք, չէ որ մենք ունենք Ջեյմս Գանի սցենարը, եւ, կարծում եմ, որ դա շատ բան է ասում: Ես գիտեմ, որ մենք լավ կանենք»,-մեկնաբանել է նա: «Ինքնասպանների ջոկատ 2» կինոնկարի թողարկումը պլանավորված է 2021 թվականի օգոստոսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս