Բաժիններ՝

Անկարայում երկու մարդ է վիրավորել լիցեյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Երկու մարդ է վիրավորվել Անկարայի Էթիմեսգութի շրջանի լիցեյում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, սովորողները տարահանվել են շենքից: Այդ մասին հայտնել է Անկարայի նահանգապետի վարչակազմը։

«Անկարայի Վելիթ Բեքդաշի անվան անատոլիական լիցեյի պահապան Մուրատ Էքինջին առայժմ չպարզված պատճառով ատրճանակով կրակել է ուսումնական հաստատության տնօրեն Շերաֆեթին Ալի Գյուրյուլերի վրա, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել: Լիցեյի աշակերտները բարեհաջող տարահանվել են շենքից»,- հաղորդվում է Անկարայի նահանգապետի կայքում:

Իշխանությունների տեղեկատվությամբ՝ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, սկսվել է հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս