
ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային Իդլիբում նրա գործողության դեպքում. աղբյուր

ՆԱՏՕ-ն մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Անկարային Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության դեպքում: Այդ մասին փետրվարի 17-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դաշինքի երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը։
«ՆԱՏՕ-ի երկրները չեն պաշտպանի Հինգերորդ հոդվածի ակտիվացումը փետրվարի սկզբին Իդլիբում թուրք զինվորականների զոհվելու պատճառով,-ընդգծել է նա:- ՆԱՏՕ-ն չի քննարկում Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը այդ տարածաշրջանում գործողություն սկսելու դեպքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: