Բաժիններ՝

Ինչպե՞ս իջեցնել ճնշումն առանց հաբերի

Մյունխենի Տեխնիկական համալսարանում Կանխարգելիչ եւ մարզական բժշկության կենտրոնի տնօրեն եւ Գերմանիայի Սրտի հիմնադրամի գիտա-կոնսուլտատիվ խորհրդի անդամ սրտաբան Մարտին Հոլլեն «Focus» պորտալի հետ կայացած զրույցում պատմել է, որ բարձր զարկերակային ճնշման պատճառն ավելորդ քաշն է, ֆիզիկական վարժությունների բացակայությունը եւ սխալ սննդակարգը։

Նա տվել է մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է իջեցնել ճնշումն առանց դեղորայքի օգնության: Այսպես, նրա խոսքով՝ 15 րոպե տեւողությամբ ամենօրյա զբոսանքը կօգնի իջեցնելու զարկերակային ճնշումը սնդիկի սյան 5-8 միլիմետրով: Սակայն մասնագետը նախազգուշացրել է, որ հարկ չկա զբաղվելու հեծանիվ քշելով կամ վազքով մինչեւ ուժասպառ լինելը: Նա խորհուրդ է տվել վայելել թարմ օդում մարզվելու հաճույքը:

Բժիշկը եւս մեկ արդյունավետ միջոց է համարել երշիկի, հացի եւ պանրի կրճատումը սննդաբաժնում: Սրտաբանն առաջարկել է դրանք փոխարինել բանջարեղենով: Բացի դրանից, նա հիշեցրել է, որ մեծ քանակությամբ աղը նույնպես կարող է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը: Սննդաբաժնի փոփոխումը կնպաստի նիհարելուն, ինչը նույնպես կարող է իջեցնել ճնշումը սնդիկի սյան 5-10 միլիմետրով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս