Բաժիններ՝

Զբոսաշրջիկները նշել են աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները

Առցանց ծառայության հարցմանը մասնակցած զբոսաշրջիկները նշել են լավագույն քաղաքը Բոլոր սիրահարների օրվա տոնակատարության համար: Այդ մասին հայտնել է Aviasales-ը։

Ընկերության մասնագետները հետազոտությունն անցկացրել են ինը հազար օգտատերերի շրջանում, պարզելով, թե նրանք պլանավորում են արդյոք փետրվարի 14-ին ճանապարհորդել, եւ որ երթուղիներն են նրանք համարում առավել հարմարը:

Պարզվել է, որ հարցվածների 20 տոկոսն արդեն ավիատոմսեր է գնել Սուրբ Վալենտինի օրը ներառող ժամկետով:
Մասնակիցները որոշել են նաեւ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը: Ամենից շատ ձայներ՝ 36 տոկոս, հավաքել է Վերոնան (Իտալիա): Երկրորդ տեղում Փարիզն է, որն ստացել է ձայների 21 տոկոսը, իսկ զբոսաշրջիկների 18 տոկոսը կցանկանար այդ օրն անցկացնել Հռոմում:

Վենետիկի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 14 տոկոսը, իսկ Սանկտ-Պետերբուրգի օգտին՝ 11 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս