
«Պատկերացնո՞ւմ եք, պարոն Թանկյան, նույնիսկ կանցլեր Մերկելը Երևանում բնակարան գնեց…»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան.
Երևի լսած կլինեք, որ ժողվարչապետին ֆեյսբուքում մի ողջ ֆեյքաբուծարան է սպասարկում, ինչպես նաև պարոն Բաբկեն Թունյանի հարևան անգրագագետ պողոսների ուղեղները լվանալու համար համացանցում գործում են աննորմալ «լուրեր» գեներացնող և տարածող ռեսուրսներ:
Օրինակ՝ պարզվում է, որ Անգելա Մերկելը, հավանաբար հիացած լինելով ժողվարչապետի անձով և նրանից կառավարչական նոր հմտություններ սովորելու ակնկալիքով, Երևանում արդեն բնակարան է գնել: Պատկերացնո՞ւմ եք, պարոն Թանկյան, նույնիսկ կանցլեր Մերկելը Երևանում բնակարան գնեց, որ ավելի մոտ լինի ժողվարչապետին և վայելի ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության բարիքները: Իսկ Դուք, ավաղ, շարունակում եք չկատարել ժողվարչապետին տրված չարաբաստիկ խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Լավ չի, գերմաներեն ասած՝ Scheiße…»:
https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10158065189778197?__tn__=-R