
Փաշինյանը՝ Երևանում, Հակոբ Սիմիդյանը՝ մարզերում. ՔՊ-ն բաշխել է աշխատանքները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում կայացվեց, թե ովքեր են զբաղվելու սահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ։ Ըստ այդմ, որոշել են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։
Տեղեկացանք նաեւ, որ այդ աշխատանքները Երեւանում համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով ծնունդով Իջեւանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: