Բաժիններ՝

«Չի կարելի թույլ տալ, որ նման միջադեպը կրկնվի, որը կարող էր այլ կերպ ավարտվել, եթե պատանիները օգնության չհասնեին…»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 12-ին՝ օրը ցերեկով, Վանաձորի Լազյան/Տերյան խաչմերուկի մոտակայքում 5 կատաղած շներ հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա, գցել գետնին։

Բարեբախտաբար մի քանի պատանիներ նկատել են և, քարերով հարվածելով շներին, իրենց իսկ վտանգի ենթարկելով, կատաղած շներից ազատել երեխային։ Երեխայի մոտ առաջացած վախի ցնցումները դադարեցնելու համար ստիպված բժիշկների միջամտությանն են դիմել, հանգստացնող ներարկել ։

Ի՞նչ անել, որ նման դեպքն այլևս չկրկնվի։ Ակնկալում եմ Վանաձորի քաղաքապետարանի շուտափույթ արձագանքն ու այս խնդրի հրատապ լուծումը։ Չի կարելի թույլ տալ, որ նման միջադեպը կրկնվի, որը կարող էր այլ կերպ ավարտվել, եթե պատանիները օգնության չհասնեին…»:

Այսօր՝ փետրվարի 12-ին՝օրը ցերեկով, Վանաձորի Լազյան/Տերյան խաչմերուկի մոտակայքում 5 կատաղած շներ հարձակվել են քրոջս…

Gepostet von Armen Yeghiazaryan am Mittwoch, 12. Februar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս