
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ին հարավային շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով, փետրվարի 13-14-ը կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: