
«Վալվերդեի հետ ջին-տոնիկ խմեցինք, և նա ինձ ասաց, որ Ֆատին իսկական ռումբ է»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ քննարկել է է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատիին՝ կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ:
«16 տարեկանը դեռ շատ փոքր է (Ֆատին արդեն 17 տարեկան է): Վերջերս ես և Էռնեստո Վալվերդեն խմեցինք ջին-տոնիկ, և նա ասաց ինձ, որ տղան շատ լավն է։ Նա ասաց, որ Ֆատին իսկական ռումբ է։
Եվ երբ Ֆատին մտավ դաշտ և արեց այն, ինչ արեց, ես հասկացա, որ նա ճիշտ էր»,- ասել է Գվարդիոլան։
Այս մրցաշրջանում Ֆատին Լա լիգայում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, խփել է 4 գոլ և տվել է մեկ գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան