
Բեյլը կրկին հեռացել է «Ռեալի» խաղի ընթացքում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կրկին լքել է մարզադաշտը՝ չսպասելով թիմի հանդիպման ավարտին:
Մադրիդյան ակումբն Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում պարտվեց «Սոսյեդադին» (3:4), բայց մինչև խաղի վերջին վայրկյանները պայքարեց:
30-ամյա ուելսցին, ով ընդգրկված չէր խաղի հայտացուցակում, 82-րդ րոպեին լքել է մարզադաշտը։
Այս մրցաշրջանի սկզբում ուելսցին եզրափակիչ սուլիչից առաջ առնվազն երեք անգամ հեռացել է «Ռեալի» հանդիպումից՝ հոկտեմբերի 31-ին, դեկտեմբերի 7-ին և հունվարի 18-ին:
Ակումբի կանոնների համաձայն՝ խաղացողներին չի թույլատրվում լքել մարզադաշտը մինչև խաղի 80-րդ րոպեն:
Սիրարփի Աղաբաբյան