
Արմավիրի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայի զննությամբ հրազեն է հայտնաբերվել
Փետրվարի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հացիկ գյուղի 33-ամյա մի բնակիչ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։ Տեղեկությունների իրացման արդյունքում տղամարդը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով մեկփողանի հրազեն։
Այն առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։