IPhone-ի վաճառքը նվազում է, բայց եկամուտները ռեկորդային են
Մարդիկ ավելի քիչ են փոխում սմարթֆոնները, բայց ավելի շատ գումար են վճարում երաժշտության, խաղերի և այլ ծառայությունների համար:
Apple-ը զեկույց է հրապարակել իր ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի մասին, որն ավարտվել է սեպտեմբերի 28-ին: Դրա պատճառով այն առանձնապես չի արտացոլում iPhone 11-ի և Apple Watch 5.-ի նոր ազդեցությունը ընկերության վրա: Տեղեկատվությունը հրապարակվել է Apple-ի կայքում:
Տարեվերջը, սովորաբար, արտադրողի համար ամենահետաքրքիր ժամանակահատվածը չէ, քանի որ մարդկանց մեծամասնությունը հետաձգում է մեծ գնումները մինչև արձակուրդային սեզոն: Այնուամենայնիվ, Apple-ի ֆինանսական ցուցանիշները ավելի քան լավն են:
Ընկերության վաճառքները կազմել են 64.06 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 62.9 միլիարդ դոլար: Նման փոքր, բայց դրական աճի շնորհիվ ընկերության բաժնետոմսերը բարձրացել են մինչև 248 դոլար:
Ընկերության համար ամենակարևոր փոփոխությունը iPhone-ի վաճառքի անկումն է, չնայած նախկինում միայն դա ընկերությանը բերում էր եկամտի 2/3-ը: Վերջերս իրավիճակը սկսեց փոխվել, քանի որ գադջեթների թարմացման ցիկլերը նախատեսված էին երեք տարվա համար: IPhone-ի վաճառքը նվազել է 9%-ով՝ 36,8 միլիարդ դոլարից հասնելով 33,6 միլիարդ դոլարի:
Այժմ ընկերության եկամուտներն ապահովում են ծառայությունները և աքսեսուարները:
Apple-ի ծառայությունները ներառում են հավելվածների վաճառք, բաժանորդագրություններ, Apple Pay վճարներ, երաժշտության բաժանորդագրություններ։ Այժմ վաճառողի համար սա երկրորդ կարևորագույն հատվածն է: Ավելին, տարվա ընթացքում այն աճել է անմիջապես 26%-ով:
Ամենամեծ աճը գրանցվել է աքսեսուարների, հարմարանքների և կենցաղային տեխնիկայի ոլորտում` 2018 թվականի համեմատ 55%-ով: Այստեղ, ամենայն հավանականությամբ, ամենակարևորն էին Apple Watch Series 4-ը, AirPods 2-ը և iPad-ի ընգրկուն շարքը:
Ընկերության համար այժմ ամենակարևորն այն է, որ մասնաբաժին ունենա Հնդկաստանի և Չինաստանի աճող շուկաներում: Բայց այնտեղ ընկերությունները ստիպված են գործ ունենալ էժան մրցակիցների հետ: Սրա և Միացյալ Նահանգների հետ շարունակվող առևտրային պատերազմի պատճառով Չինաստանում Apple-ի վաճառքը նվազել է 2%-ով, իսկ մնացած ասիական տարածաշրջանում դրանք աճել են 6%-ով:
Ամենահետաքրքիրը պետք է լինի 2020 թվականի առաջին եռամսյակը, որը կներառի տոնական գնումների սեզոնը: Ըստ Apple-ի, Նոր տարին պետք է լինի ընկերության համար ամենահաջողը եկամտի առումով: Դրան կարելի է հավատալ Թիմ Քուկի հայտարարությունների ֆոնին, որ iPhone 11-ը դարձել է պատմության մեջ ամենալավ վաճառվող iPhone-ը՝ նույնիսկ գերազանցելով iPhone XR-ին:
Սիրարփի Աղաբաբյան