Պերեսը Զիդանին ասել է, որ Պոգբան «Ռեալում» չի խաղա
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի պատրաստվում ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Ըստ Daily Star-ի, Պերեսը արդեն տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Զիդանին, որ չի իրականացնելու ֆրանսիացու տրանսֆերը:
Նշվում է, որ Պերեսը վախենում է, որ Պոգբան կարող է խաղալ Իսպանիայում, և որ նա պետք է մեծ գումար վճարի նրա տրանսֆերի համար:
El Pais-ի լրագրող Դիեգո Տորեսը, ով լուսաբանում է ակումբի կյանքը հայտնել է, որ Պոգբան դարձել է Զիդանի և Պերեսի կոնֆլիկտի պատճառ։
«Զիդանը հրաժարականից մեկ քայլ հեռու է այն պատճառով, որ Պոգբան չի ստորագրվել: Զինեդինն անձամբ Պոլին խոստացել է, որ իրեն կստորագրեն, իսկ հիմա դա քիչ հավանական է թվում:
Սա միայն սրել է Զիդանի և Պերեսի միջև վստահության պակասը:
Զիդանի համար նրա նախագիծը և Պոգբան գրեթե նույն բանն են: Նրան խոստացվածներից և ոչ մեկը իրականում տեղի չի ունեցել:
Զիդանը վերադարձել է՝ որպես Ֆլորենտինո պաշտպանող վահան, բայց նա արդեն կատարել է այս քաղաքական և սոցիալական առաքելությունը»,- ասել է Տորեսը The Independent-ին:
Հիշեցնենք, որ Զիդանը վերադարձել էր մադրիդյան ակումբ և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին առաջադրել էր իր պայմանները:
Սիրարփի Աղաբաբյան