Հեղափոխություն իրականացնելու համար Անի Զախարյանը հավաքել է 11 ստորագրություն

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր, այս անգամ նա եկել էր, որպեսզի հանդիպեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով, որ վարչապետը քրեաիրավական գնահատական տա տարբեր կուսակցությունների կողմից տարբեր հեռուստաընկերությունների հովանավորչությանը։

«Ես լրագրողների դեմ ոչինչ չունեմ, բայց օրենքով հստակ սահմանված է, որ կուսակցությունների կողմից լրատվամիջոցներին հովանավորելն արգելված է»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է իր հայտարարած ստորագրությանը, որով պատրաստվում է Հայաստանում իրականացնել հեղափոխություն, Անի Զախարյանը տեղեկացրեց, որ հավաքել է 11 ստորագրություն։ Նա նաև ակնկալում է, որ լուրջ հեռուստահաղորդումներին իրեն կհրավիրեն, որպեսզի ներկայացնի իր հեղափոխական հռչակագիրը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031