Բաժիններ՝

Թբիլիսիի քաղաքապետարանը 1 միլիոն դոլար կծախսի ամանորյա տոների կազմակերպման համար

Թբիլիսիի քաղաքապետարանը 2,8 միլիոն լարի (շուրջ 943 հազար դոլար) կծախսի ամանորյա դեկորացիաների եւ լուսավորության համար: Այդ մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

2020 թվականի դիմավորման համար քաղաքի իշխանությունները գնել են նոր տոնածառ՝ Իտալիայի IDO SRL ընկերության 25-մետրանոց ալյումինե կոնստրուկցիա: Միայն տոնածառը Վրաստանի մայրաքաղաքի վրա կնստի 304,8 հազար եվրո, իսկ նոր լուսարձակող կառուցատարրերն ու զանազան աքսեսուարները՝ 525 հազար եվրո, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031