Բաժիններ՝

«Բաբլոյանը և պաշտոնական լիազորությունների չարաշահումը «գենետիկորեն» անհամատեղելի են». Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ո՞րն է մեր իրականության աբսուրդը

Ով ճանաչում է Արա Բաբլոյանին, իսկ ես ճանաչում եմ 1992թ-ից, երբ նա իմ գլխավորած Կառավարությունում առողջապահության նախարարն էր, ով շփվել է նրա հետ առողջապահության ոլորտում նախաձեռնած ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ քննարկումների և դրանց արդյունքների գործնական իրականացման ընթացքում կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում աշխատելիս, ով ճանաչում է Բաբլոյանին թե՛ որպես բժիշկ (այդ մասնագիտության ամենախորը իմաստով), թե՛ որպես մտավոր և հոգևոր արժեքներ կրող մտավորական և թե՛ իր երկրի քաղաքացի, առանց վարանելու կարող է պնդել, որ Բաբլոյանը և պաշտոնական լիազորությունների չարաշահումը «գենետիկորեն» անհամատեղելի են:

Օրենքի և օրինականության հարցում չվստահել Բաբլոյանին հավասարազոր է ճշմարտության դեմ մեղանչելուն:

Տարօրինակն այն է, որ այս մտքի ճշմարտացիության մեջ համոզված են նաև այսօրյա իշխանության առաջին դեմքերը, բայց, իչնպես երևում է, քաղաքական հետաքրքրություններն ավելի գերադասելի են, քան ճշմարտությունը:

Հենց սա է մեր իրականության աբսուրդը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս