Աշխարհի ամենաերկար մազեր ունեցող աղջիկն ապրում է Թուրքիայում
Աշխարհի ամենաերկար մազեր ունեցող աղջիկը բնակվում է Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Թրքուհի Փելին Օզդեմիրի մազերի երկարությունը 152 սմ է, իսկ հասակը՝ 155 սմ։ Նրա մազերը չեն կտրվել ծնված օրից։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Օզդեմիր գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար մազեր ունեցող աղջիկ։
«Ինձ երբեք դուր չեն եկել մազերի կարճ կտրվածքներ։ Երբ ես փոքր էի, հրաժարվում է գնալ վարսավիրանոց։ Հետագայում երբ մազերս աստիճանաբար սկսեցին երկարել, ես ափսոսում էի կտրել դրանք»,- նշել է աղջիկը՝ հավելելով, որ նման երկար մազեր ունենալու համար ինքը երբեք չի օգտագործել որևէ հատուկ միջոց: