Բաժիններ՝

«Ռոնալդոն լավագույն հարձակվողն է, որ ես երբևէ տեսել եմ»․ Մեսսին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսել է իր կարծիքը Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդուի մասին:

Լավագույն հարձակվողի մասին

«Ռոնալդուն երևույթ էր: Նա լավագույն հարձակվողն է, որը ես երբևէ տեսել եմ: Նա անհավատալի էր»։

Խաղընկերների մասին

«Ռոնալդինիոն իսկապես օգնեց ինձ: Ես եկա հանդերձարան 16-17 տարեկան հասակում և տեսա բոլոր ֆուտբոլային հսկաներին: Բայց նա օգնեց ինձ, նրա շնորհիվ ես ինձ հարմարավետ և հանգիստ էի զգում: Դրանից հետո ես միշտ նրան էի փնտրում դաշտում, բայց մենք միասին խաղացինք ոչ այնքան երկար: Ես կցանկանայի ավելի երկար խաղալ Ռոնալդինիոյի հետ:

Ես հինգ տարի խաղում եմ Լուիս Սուարեսի հետ: Դուք ընտելանում եք միմյանց, երբ հանդիպումները տեղի են ունենում երեք օրը մեկ: Մենք ունենք նույն տարիքի երեխաներ, ամեն օր միասին ենք անցկացնում, այնպես որ, հարաբերություններն ավելի են ուժեղանում»,- ասել է Մեսսին՝ TyC Sports-ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս