Բաժիններ՝

Առևանգում ու ծեծ. հանգամանքները պարզվում են

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, 27-ամյա մեծամորցի մի երիտասարդ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ ծանոթը ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել՝ իր «Մերսեդեսը» գնելու պատրվակով:

Վարպետի մոտ գնալու ճանապարհին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, ծանոթի հետ եկած անձանցից մեկը բռունցքով հարվածել է իր աչքին, այնուհետև ստիպողաբար իրեն դուրս են բերել մեքենայից, նստեցրել ուրիշ մեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր: Ճանապարհին նրանց միացած մի քանի այլ անծանոթ անձանց հետ ծեծել են իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մեծամորի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի ինքնությունը՝ Մեծամորի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև ծեծի ենթարկող մյուս երկուսի ինքնությունը՝ Շենավան գյուղի բնակիչ 39 և 43 տարեկան եղբայրներ:

Ժամը 23.55-ին մեծամորցին, մեկ ժամ անց՝ նաև եղբայրները բերման են ենթարկվել Մեծամորի բաժին և տվել բացատրություններ:

Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս