Բաժիններ՝

Մակոտո Սինկայը հուսով է, որ իր «Եղանակի մանկիկը» նոր ֆիլմը նախորդին կգերազանցի դրամամուտքերով

Պատմության մեջ ամենահասութաբեր անիմեի ռեժիսոր Մակոտո Սինկայն այն կարծիքին է, որ իր վերջին՝ «Եղանակի մանկիկը» աշխատանքը, հնարավորություն ունի ավելի մեծ դրամամուտքեր ապահովել, քան նախորդ հաջողված նախագիծը: Այս կարծիքը նա հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Եղանակի մանկիկը» միջազգային վարձույթում ավելի լայնորեն ներկայացված ֆիլմ է, ինչի շնորհիվ այն բոլոր շանսերն ունի ավելի մեծ դրամամուտքեր արձանագրել, քան «Քո անունը» ֆիլմը: Ուստի ես մեծ հույսով եմ սպասում արդյունքներին եւ շատ շնորհակալ եմ այն ընկերություններին, որոնք ինձ օգնում են մտնել արտասահմանյան շուկաներ»,-ասել է ռեժիսորը:

Նրա խոսքով՝ այժմ Ճապոնիայում նոր ֆիլմն արդեն առաջին տեղն է զբաղեցնում դրամամուտքերի ցուցանիշով: «Դա արդեն իսկ ինձ բավարարող ձեռքբերում է:

Թեեւ դրամամուտքերի տեսակետից մենք դեռ չենք հասել այն նույն ցուցանիշին, ինչն ունեցել է «Քո անունը»: Հավելենք, որ «Եղանակի մանկիկը» ֆիլմը 2020 թվականի «Օսկար»-ի է առաջադրված «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031