Բաժիններ՝

Արման Սարգսյանը Հայաստանում ոստիկանների թվաքանակի առումով որևէ խնդիր չի տեսնում

Հայաստանում ոստիկանների թիվն ավել է միայն սկանդինավյան պետությունների համեմատ, մյուս եվրոպական և ԱՊՀ երկրների համեմատությամբ թիվը մեզ մոտ ավելի քիչ է: Այս մասին ԱԺ-ում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մեր վիճակը նորմալ է՝ այդ թվում մի շարք եվրոպական երկրների հետ համեմատած: 100 հազար բնակչի հաշվարկով 2019-ի սեպտեմբերի մեկի դրությամբ ոստիկանների թիվը 412 է: Ֆրանսիայում այդ թիվը 313 է, Իտալիայում՝ 465 , Բելգիայում՝ 422 : Մեզ մոտ ոստիկանների թիվն ավել է սկանդինավյան պետությունների համեմատ, մնացածի համեմատ որոշակի տարբերություն կա »,- ասաց Սարգսյանն ու հավելեց՝ չի կարծում, թե այդ առումով խնդիր կա:

Նա շեշտեց՝ Հայաստանում ոստիկանների թիվը ԱՊՀ անդամ պետությունների հետ ուղղակի անհամեմատելի է, մասնավորապես Ղազախստանում ոստիկանների թիվը 100 հազար բնակչի հաշվով 444 է, Ռուսաստանում՝ 547, Բելառուսում՝ 813:

Բագրատյանը կատակեց՝ մի խոսքով ոստիկանական երկիր չենք, ոստիկանապետի ԺՊ-ն միանշանակ համաձայնեց նրա հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս