«Երազում եմ խաղալ «Նյուելսում»»․ Մեսսի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Նյուելսի Օլդ Բոյսի» կազմում խաղալու ցանկության մասին:
«Ես միշտ ասում եմ, որ չէի ցանկանա լքել «Բարսելոնան», ես նման միտք չունեմ:
Ես երազում եմ խաղալ Արգենտինայի առաջնությունում, բայց չգիտեմ, արդյո՞ք դա տեղի կունենա, քանի որ իմ ընտանիքն ինձ համար ավելի կարևոր է, քան իմ ցանկությունները:
Ես այդ մասին երազել եմ մանկուց: Բայց ես ունեմ ընտանիք, երեք երեխա, ես ապրում եմ այնպիսի վայրում, որն ինձ տվել է ամեն ինչ, որտեղ ես խաղաղ եմ և կարող եմ երեխաներին ապահովել հիանալի ապագա: Մենք մտածում ենք դրա մասին, այլ ոչ թե՝ Արգենտինայում խաղալու իմ ցանկության մասին:
Ես կփորձեմ բանակցել իմ ընտանիքի հետ, բայց այսօր պետք է համոզեմ երեխաներին: Տիագոն այստեղ ընկերներ ունի, և նա շատ տխրում է, երբ մենք պետք է ինչ-որ տեղ գնանք: Երբ մենք մեկ ամիս ենք անցկացնում Արգենտինայում, նա ցանկանում է արագ վերադառնալ իր ընկերների մոտ: Ամեն ինչ բարդ է։
Ես ամեն տարի գնահատում եմ իմ վիճակը, մտածում եմ, թե կկարողանա՞մ շարունակել խաղալ: Ես արդեն այն տարիքում եմ, երբ սկսում ես հաշվի առնել տարիքը: Տրամաբանական է, որ մի օր կհասկանամ, որ չեմ կարողանա անհրաժեշտության դեպքում շարժվել: Բայց քանի դեռ կարող եմ, ուզում եմ մրցել»,- պատմել է Մեսսին։
Սիրարփի Աղաբաբյան