Բաժիններ՝

«Ինձ համար ոչ մի նշանակություն չունի այն, ինչ ասում են փորձագետները»․ Սուլշեր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է իր մտքերով ՝ «Նորվիչի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում (3:1) հաղթելուց հետո:

«Սա լավ շաբաթ էր մեզ համար: Այն սկսվեց վստահ ելույթով «Լիվերպուլի» դեմ խաղում, իսկ հետո մենք հասանք երկու արտագնա հաղթանակի: Սա ֆուտբոլիստներին վստահություն է հաղորդում:

Սքոթ Մակտոմինին գիտի, որ սխալ է թույլ տվել, բայց, չնայած դրան, նա լավ հանդիպում անցկացրեց: Նա անընդհատ աճում է, նա իսկական պրոֆեսիոնալ է: Մակտոմինին ամեն օր շատ է աշխատում:

Երրորդ գնդակը շատ լավն էր: Գերազանց եզրափակում: Գերազանց է, որ Մարսիալին հաջողվեց այս մակարդակի գոլ խփել: Մենք կարող էինք և պետք է ևս մի քանի գոլ խփեինք:

Չեմ ուզում շատ խոսել VAR-ի մասին: Ես համաձայն չեմ մրցավարների առաջին որոշման հետ։

Մենք ունեինք Մարսիալի կարիքը, նա մեզ համար շատ կարևոր խաղացող է: Հիանալի խաղ ցուցադրեց Ռեշֆորդը:

Ինձ ցավեցնում են մեր վերջին արդյունքները: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում փորձագետներն այդ մասին: Նրանք իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը: Այլ մարդկանց կարծիքը մեկնաբանելն իմ գործը չէ: Ինձ չի ցավեցնում՝ ինչ են նրանք ասում»,- ասել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս