Բաժիններ՝

Լա Լիգան հայտարարել է, որ դատարանում բողոքարկելու է «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը մինչև դեկտեմբերի 18-ը հետաձգելու որոշումը

Լա Լիգան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իսպանիայի Ֆուտբոլի Թագավորական Ֆեդերացիայի (RFEF) որոշման հետ՝ Կլասիկոն հետաձգելու մասին։ Ըստ որոշման՝ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։

Ֆեդերացիան աջակցել է այն ակումբներին, որոնք ցանկանում էին խաղալ դեկտեմբերի 18-ին: Լա Լիգան մտադիր է որոշումը բողոքարկել դատարանում:

Ըստ Լա Լիգայի՝ Կլասիկոյի օրը փոփոխելու որոշումը խախտում է.

1) 2015 թվականի մայիսին Թագավորական օրենսդրական որոշումը, որով Լա Լիգան պատասխանատու է խաղի ամսաթվերի ընտրության և մեկնարկի ժամանակների համար: Կազմակերպությունը պատասխանատու է աուդիովիզուալ իրավունքների պատշաճ կոլեկտիվ կառավարման ապահովման համար:

2) Լա Լիգայի և Ֆեդերացիայի կողմից ստորագրված Կոորդինացիոն համաձայնագիրը, որի շրջանակներում, CSD-ի (Ազգային սպորտային խորհուրդ) միջնորդությամբ, ստեղծվեց օրացույց, որի համաձայն՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումներ են նախատեսված  դեկտեմբերի 18-ին, այլ ոչ թե՝ Լա լիգայի հանդիպումներ: Օրացույցում հստակ նշվում է, որ հետաձգված ցանկացած խաղ պետք է անցկացվի 2019 թվականի դեկտեմբերի 4-ին:

3) RFEF-ի կանոնները: Համաձայն 4.2.3 հոդվածի՝ հետաձգված հանդիպումը պետք է կայանա առաջին իսկ օրը, երբ այդպիսի հնարավորություն կա:

4) արդար մրցակցության սկզբունքը: Որոշումից կշահեն երկու ակումբները, բայց դա կլինի ի վնաս մնացած ակումբների:

5) Կտուժի Իսպանիայի գավաթին մասնակցող ակումբների աուդիովիզուալ իրավունքների արժեքը:

«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» միջև հանդիպումը հետաձգվեց հոկտեմբերի 26-ից Բարսելոնայում սկսված բողոքի ցույցերի արդյունքում, քանի որ Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտեց ինը կատալոնացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների՝ 2017 թվականի խռովությունների դեպքի և անկախության հանրաքվեի անցկացման համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս