«Եթե ես հեռանամ, ոչ ոք չի հիշի, թե ինչ է ՄԼՍ-ն»․ Իբրահիմովիչ
«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է MLS-ից հեռանալու մասին ՝ Արևմտյան կոնֆերանսի փլեյ-օֆֆի խաղարկության կիսաեզրափակչում «Լոս Անջելեսին» (3:5) պարտվելուց հետո:
– Ի՞նչ եք անելու հաջորդ տարի:
– Ես չգիտեմ: Եթե ես մնամ, լավ կլինի MLS-ի համար, քանի որ ամբողջ աշխարհը հետևելու է այս լիգային: Եթե ես հեռանամ, ոչ ոք չի հիշի, թե ինչ է MLS-ը:
– Խաղում կար վիճելի պահ։ Մրցավարը հաշվեց մրցակցի գոլը խաղից դուրսից։
– Ի՞նչ է նա (տեսանկարահանող համակարգի մրցավարը) անում այնտեղ վերևում: Սո՞ւրճ էր խմում Մեջիք Ջոնսոնի հետ,- հայտարարել է Իբրահիմովիչը:
38-ամյա շվեդ ֆուտբոլիստը MLS-ի 31 խաղում խփել է 31 գոլ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ: Զլատանը կարող է վերադառնալ Եվրոպա. «Նապոլին» ցանկանում է նրան առաջարկել պայմանագիր:
Սիրարփի Աղաբաբյան