Բեյլը «Ռեալին» թույլ չի տվել հրապարակել հավաքականում ստացած վնասվածքի մասին տվյալները
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի խաղում ակումբի համար Եվրո-2020-ի Ուելս-Խորվաթիա (1:1) ընտրական խաղում ստացած վնասվածքից հետո։
Այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը չի հայտնել 30-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի բնույթի մասին, ով բաց է թողել «Մալյորկայի» (0:1) և «Գալաթասարայի» հետ (1:0) խաղերը:
Ինչպես հայտնում է As-ը՝ վկայակոչելով El Chiringuito TV-ին, Բեյլը թույլ չի տվել «Ռեալին» տեղեկություններ հրապարակել իր վնասվածքի մանրամասների վերաբերյալ:
Բեյլը հենվում է բժշկական գաղտնիքի սկզբունքի վրա. բժիշկն իրավունք չունի տեղեկատվություն տարածել իր հիվանդի մասին:
Ուելսցին հաղորդել է միայն մկանային վնասվածքի մասին: Բեյլը, հնարավոր է, գործնականում վերադառնա Լա լիգայի հաջորդ՝ «Լեգանեսի» դեմ խաղում, բայց, ամենայն հավանականությամբ, նա պատրաստ կլինի խաղալ միայն «Բետիսի» դեմ նոյեմբերի 2-ին:
Բեյլը, ում «Ռեալը» ցանկանում էր վաճառել ամռանը, այս մրցաշրջանում յոթ խաղում 597 րոպե է խաղացել ակումբի համար, խփել է երկու գոլ և կատարել է երկու գոլային փոխանցում
Սիրարփի Աղաբաբյան