Բաժիններ՝

«Ռոնալդուն բորենու նման է»․ Կելինի

«Յուվենթուսի» պաշտպան Ջորջիո Կելինին կիսել է իր կարծիքը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ:

«Ռոնալդուն լողում է շքեղության մեջ և կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, բայց թվում է, որ նա ունի տղայի ցանկություններ:

Նա չի մտածում շքեղության մասին: Նա ամեն օր ունի կարևոր նպատակներ, և նա շատ ուշադիր է մոտենում  դրանց իրականացմանը:

Ես ուրախ էի հանդիպել նրան, քանի որ, երբ նա եկավ, նույնիսկ ես, որ 34 տարեկան էի, ուզում էի ինչ-որ բան սովորել:

Նա շատ ժամանակ է հատկացնում մարզմանը, անհատական ​​հանդիպումների ժամանակ կարելի է տեսնել, թե որքանով է նա տարբերվում մյուսներից: Մնում է միայն նրա համար թիմում խաղալը հարմարավետ դարձնել, չնայած նա  բորենու նման է, չակերտների մեջ, իհարկե:

Նա եկավ ինչ-որ բան ապացուցելու մեծ ցանկությամբ: Արդյունքում՝ մեր ցանկությունները համընկնում են նրա ցանկությունների հետ, քանի որ նա հաղթող է»,- նշել է Կելինին

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս