Բաժիններ՝

Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ գիշերը երկու հոգի մտել են հյուրանոց և գողացել մեկ միլիոն դրամ

Հոկտեմբերի 18-ին մի հյուրանոցի տնօրենից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ գիշերը երկու հոգի մտել են հյուրանոց և գողացել մեկ միլիոն դրամ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր նաև, որ հյուրանոցի սենյակ էին մտել բաց դռնով: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ:

Էրեբունու քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել են մայրաքաղաքի Շահումյան և Լենինգրադյան փողոցների բնակիչներ 49 և 48 տարեկան երկու տղամարդիկ:

Հոկտեմբերի 26-ին նրանցից մեկը բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ երկրորդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031