Բաժիններ՝

Ով է գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը՝ ըստ Forbes-ի

Ռուսաստանի ամենահարուստ կինը դարձել է Ելենա Բատուրինան: Այդ մասին գրել է Forbes-ը:

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կնոջ կարողությունը, որը Մոսկվայի դեւելոպերական խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ինտեկո»-ի հիմնադիրն է, հրատարակությունը գնահատել է 1,2 մլրդ դոլար: Ձեռնարկատերը վարկանիշը գլխավորում է յոթ տարի անընդմեջ:

Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել է Wildberries ռուսաստանյան խոշորագույն ինտերնետ-խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, որի կապիտալը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար: Առաջին անգամ վարկանիշ է մտել եւ միանգամից երրորդ հորիզոնականն զբաղեցրել Տատյանա Կովալչուկը՝ «Ռոսիա» բանկի հիմնական բաժնետեր Յուրի Կովալչուկի կինը (600 միլիոն դոլար):

Ռուսաստանի ամենահարուստ կանանց հնգյակում տեղ են գտել նաեւ միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւի նախկին կինը՝ Ելենան (շուրջ 600 մլն դոլար), եւ «Պրոգրես» ընկերության բաժնետեր «Օլգա Բելյավցեւան (550 մլն դոլար): Հանդեսի գնահատմամբ՝ վարկանիշի մասնակիցների միագումար կարողությունը աճել է մինչեւ 9,9 մլրդ դոլար ռեկորդային գումար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս