Բաժիններ՝

Որոնք են 2020 թվականի ճամփորդությունների համար լավագույն երկրները

Lonely Planet տուրիստական պորտալը կազմել է այն երկրների վարկանիշը, ուր արժե այցելել 2020 թվականին։

Առաջին տեղում հայտնվել է Բութանի թագավորությունը: «Հիմալայան դրախտի այս փոքրիկ կտորն այցելուներին հնարավորություն է ընձեռում զբոսնել չաղտոտված լեռնային կածաններով այն մարդկանց ընկերակցությամբ, որոնց բուդդայական հավատալիքները նրանց թույլ են տալիս ներդաշնակ ապրել շրջակա միջավայրի հետ»,-ասված է հետազոտության մեջ:

Վարկանիշի երկրորդ դիրքն զբաղեցրել է Անգլիան, որտեղ, ինչպես նշում են Lonely Planet-ի փորձագետները, կարելի է զմայլվել առափնյա հիանալի տեսարաններով:

Ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնվել է Հյուսիսային Մակեդոնիան, որը լավ հայտնի է իր խոհանոցով, հին ավանդույթներով եւ բնությամբ, ասված է հետազոտության մեջ:

Բացի նշված երկրներից, վարկանիշում տեղ են գտել նաեւ Կարիբյան ծովի հարավում գտնվող Արուբա կղզի-պետությունը, Էսվատինի թագավորությունը (նախկին Սվազիլենդ)՝ Աֆրիկայի հարավում, Կոստա-Ռիկան, Նիդեռլանդները, Լիբերիան, Մարոկկոն եւ Ուրուգվայը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս