«Փյունիկ»-ը պարտվեց. Վարդանյանը հեռացումից հետո անհարգալից ժեստ է ցույց տվել երկրպագուններին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 12 տուրը եզրափակվեց «Արարատ»-«Փյունիկ» խաղով:
«Արարատ»-ը կարողացավ առավելության հասնել «Փյունիկ»-ի նկատմամբ 4:2 հաշվով: «Արարատ»-ի կազմում աչքի ընկան Դենիս Դեդեչկոն, Վեսլենը, Դավիթ Խուրցիձեն և Արտակ Ալեքսանյանը: «Փյունիկ»-ի գոլերը խփեցին Դենիս Մահմուդովը և Անտոնիո Ստանկովը:
Այս խաղում կարմիր քարտ ստացավ «Փյունիկ»-ից Էրիկ Վարդանյանն, ով խաղադաշտը լքելիս միջնամատ է ցույց տվել «Արարատ»-ի երկրպագուներին:
13-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին: