
«Ռոմա»-«Միլան». տուրի կենտրոնական հանդիպումը

«Ռոման» չի կարողանում հաղթել «Միլանին» երեք խաղ անընդմեջ, կհաջողվի՞ դա անել այսօր։
«Ռոմա»
«Ռոման» դժվար թե հաջող համարի այս մրցաշրջանի մեկնարկը. Պաուլու Ֆոնսեկայի թիմը ութ տուրից հետո աղյուսակի միայն վեցերորդ տեղում է: «Գայլերը» երեք միավորով հետ են մնում Չեմպիոնների լիգայի գոտուց, որը դեռևս չի կարելի անվանել լուրջ խնդիր, բայց ներքևում գտնվող հինգ ակումբներ ընդամենը մեկ հաղթանակ են հեռու՝ թույլ չտալով, որ հռոմեացիները հանգստանան:
Հինգշաբթի օրը Ռոման Եվրոպա լիգայի շրջանակներում սեփական դաշտում խաղում էր Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ և այս հանդիպմանը ընդամենը մեկ միավոր վերցրեց: «Գայլերի» հաղթանակը գողացավ մրցավար Ուիլյամ Քոլամը, որը վերջին վայրկյանների ընթացքում սխալմամբ նշանակեց 11 մետրանոց: 1։1 հաշվով ոչ-ոքին թույլ տվեց «Ռոմային» մնալ առաջին տեղում, բայց երկրորդ «Բաշաքշեհիրի» և երրորդ «Վոլֆսբերգերի» նկատմամբ առավելությունը միայն մեկ միավոր է:
«Միլան»
«Միլանը» չկարողացավ հաջող սկսել մրցաշրջանը և արդեն հասցրել է աշխատանքից հեռացնել մարզչին․ Ստեֆանո Պիոլին նշանակվեց Մարկո Ջամպաոլոյին փոխարինելու համար: Նոր մարզիչը ստիպված կլինի «ռոսոներներին» դուրս բերել աղյուսակի 12-րդ տեղից, որտեղ նրանք հայտնվել են 8 տուրերից հետո: Այս պահին Չեմպիոնների լիգայի գոտուց արդեն կա վեց բալանոց հեռավորություն, ինչը ակումբի համար չափազանց դժվար կլինի հաղթահարել:
Վերջին տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց Սերիա Ա-ի գլխավոր աութսայդերներից մեկին՝ «Լեչեին», բայց, չնայած բոլոր կանխատեսումներին, չկարողացավ վաստակել երեք միավոր: Այսպիսով, Պիոլին չկարողացավ հաղթել իր դեբյուտային հանդիպումը։
«Ռոման» վերջերս ցույց չի տալիս իր լավագույն ֆուտբոլը, բայց դա հիմնականում պայմանավորված է վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների մեծ թվով, իսկ հաջողությունն էլ ակնհայտորեն «գայլերի» կողմից չէ։ Տանը հռոմեացիները ավանդաբար ապավինում են հաղթանակին, և այսօր նրանք դժվար թե փոխեն իրենց մոտեցումը։ «Միլանը» այժմ գտնվում է ճգնաժամում և լիակատար խառնաշփոթ իրավիճակ է պաշտպանությունում, իսկ «Ռոման» կարողանում է օգտվել դրանից:
Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 21։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան