
Կուրտ Քոբեյնի կարդիգանը վաճառվել է 334 հազար դոլարով

Ամերիկյան Nirvana ռոք-խմբի առաջնորդ Կուրտ Քոբեյնի կարդիգանը վաճառվել է 334 հազար դոլարով: Այս մասին Թվիթերում հայտնել է աճուրդներ կազմակերպող Juliens Auctions ընկերությունը:
Երաժիշտը կարդիգանը կրել է 1993-ին՝ MTV Unplugged շոուի ընթացքում Nirvana խմբի ելույթի ժամանակ՝ ինքնասպանությունից մեկ տարի առաջ:
2015 թվականին կարդիգանը վաճառվել էր աճուրդի ժամանակ 137 հազար դոլարով:
Բացի այդ, աճուրդի ժամանակ վաճառվել է նաև Քոբեյնի կիթառը: Կապույտ Fender Mustang-ը, որով նա նվագել է In Utero շրջագայության ընթացքում, վաճառվել է 340 հազար դոլարով: