Խոշոր երկնաքարն անցել է Երկիր մոլորակից 6 մլն կմ հեռավորության վրա
Խոշոր 1998 HL1 երկնաքարը հոկտեմբերի 25-ին անցել է Երկիր մոլորակից 6,21 մլն կմ հեռավորության վրա, որը տասն անգամ ավելի մեծ է մեր մոլորակը Լուսնից բաժանող հեռավորությունից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երկնաքարի տրամագիծը կազմել է մոտ 550 մ: Ամերիկյան NASA-ն այն դասում է պոտենցիալ վտանգավոր երկնաքարերի շարքում:
Հաջորդ անգամ երկնաքարը Երկիր մոլորակին մոտ կթռչի 2140 թվականի հոկտեմբերի 26-ին՝ լինելով մեզնից 6.1 մլն կմ հեռավորության վրա: