«Ապագայի գործընկերը»: Գիտնականները ցուցադրել են 20 տարի նստած աշխատելու հետևանքները
Հետազոտողներն ստեղծել են կնոջ մոդել, որը գրասենյակում աշխատել է 20 տարի: էրգոնոմիկայի եւ աշխատանքի պահպանության բնագավառի փորձագետները ցուցադրել են, թե առողջության հետ կապված ինչ խնդիրներ կառաջացնի նստած աշխատելը:
Հոլովակը հրապարակված է YouTube-ում։ Fellowes ընկերության խնդրանքով մասնագետները հարցում են արել Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայի ավելի քան 3 հազար գրասենյակային աշխատողների եւ պարզել, թե առողջության հետ կապված ինչ խնդիրներ են նրանց անհանգստացնում: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Ստացված արդյունքները դրվել են «Ապագայի գործընկերը» անվանումը կրող զեկույցի հիմքում, ըստ որի ստեղծել են Էմմա անունով մոմե ֆիգուր: Մոդելի կեցվածքը խախտված է, նա ունի երակների վարիկոզ լայնացում, միգրեն, աչքերի բորբոքվածություն: Հետազոտողների կարծիքով, գրասենյակային աշխատողների 90 տոկոսը տառապելու են այս հիվանդություններից, եթե չփոխեն իրենց կենսակերպը: Փորձագետները կոչ են անում արմատապես փոխել աշխատանքի պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: