Tesla-ն շահույթ է արձանագրել, ինչն անակնկալ է դարձել ֆինանսական վերլուծաբանների համար
Tesla ամերիկյան ընկերությունը 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով շահույթ է արձանագրել 342 մլն դոլարի չափով: Այդ մասին վկայում է ընկերության կորպորատիվ հաշվետվությունը, որը հոկտեմբերի 23-ին հրապարակվել է նրա կայքում:
CNN հեռուստաընկերությունն ընդգծում է, որ նման հաջողությունն անակնկալ է դարձել ֆինանսական վերլուծաբանների համար: Այսպես, նրա տեղեկատվությամբ՝ մասնագետները ձեռնարկատեր Իլոն Մասքի հիմնած ընկերության համար եռամսյակային կորուստներ էին կանխատեսում 257 մլն դոլարի չափով: Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Tesla-ի ընդհանուր հասույթը երրորդ եռամսյակում կազմել է 6,3 մլրդ դոլար: Նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը 5,2 մլրդ դոլար էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: