«Երկու դեպքում էլ գործ ունենք բացառապես իշխանության քաղաքական որոշումների հետ»

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը 2 ժամով տեսակցել է ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին, իսկ հարցազրույցներից մեկում նշել, որ եթե ուզենար ավելի երկար կարող էր տեսակցել։

2 դեպքում էլ գործ ունենք բացառապես իշխանության քաղաքական որոշումների հետ։ Այն նույն իշխանության, որն իբրև փորձելով «զավթիչներից» ազատագրել Սահմանադրական դատարանը՝ ի դեմս Վահե Գրիգորյանի նոր զավթիչ է ուղարկում ՍԴ, իսկ մյուս դեպքում՝ Հայաստանի ապագան զավթած ոճրագործին քաղաքական նոր խաղերի մեջ ներգրավում։

#իրավունքի_դեֆիցիտի_երկիր_Հայաստան»:

 

Տեսանյութեր

Լրահոս