Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունն ապօրինի ծառահատումների դեպքեր է բացահայտել

ՀՀ ոստիկանությունն ապօրինի ծառահատման դեպքեր է բացահայտել Տավուշում և Սյունիքում: Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման ուղղությամբ իրականցվող ծառայության ժամանակ, Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի Ղաշ» կոչվող տարածքից օրինականությունը ստուգելու նպատակով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ջուջևանի երկու բնակչի՝ իրենց «ՈւԱԶ 469» մեքենայով։

Մեքենան բարձված է եղել մոտ 1.5 խմ փայտանյութով։ Դրա օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։ Նախապատրաստվում են նյութեր:

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք հատ բենզասղոց և մեկ հատ կացին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել են Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ։Նրանք հայտնել են, որ փայտանյութը հատել են իրենց կարիքների համար: Նշված փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին: Բենզասղոցները և կացինը առգրավվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս