Բաժիններ՝

Թբիլիսիում մեկնարկել են թումանյանական օրերը

Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների համագործակցությամբ Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում հոկտեմբերի 24-26-ը Թումանյանական օրեր են: Հայ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է:

Երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի: Այնուհետ, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ուղեկցությամբ, Երևանի փոխքաղաքապետն ու պատվիրակության անդամները ծանոթացել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդության կենտրոնի գործունեությանն ու պայմաններին: Կենտրոնի նախակրթարան է այցելում շուրջ 50 երեխա:

Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել հայ մեծերի շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հիմնանորոգվում է: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը նշել է, որ մշակութային օջախի խարխուլ շենքն ամբողջությամբ վերակառուցվում է։ Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնը հիմնադրման օրվանից մեծ դեր է խաղացել Թբիլիսիի հայերի մշակութային կյանքում` միաժամանակ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ հայ-վրացական բարեկամական հարաբերություններում:

Թբիլիսիում մեկնարկել են թումանյանական օրերը

Թբիլիսիում մեկնարկել են թումանյանական օրերը

Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Freitag, 25. Oktober 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս