«Իրոք, ո՞նց են կարող հանցագործներն արդար պատերազմ վարել». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «BBC-ի լրագրողին շնորհակալություն եմ հայտնում փայլուն հարցազրույցի համար։ Իր պրովոկացիաներով մեզ ցուցադրեց Հայաստանի դիվանագիտության խղճուկ վիճակը, նաև արտգործնախարարի պատրաստվածության մակարդակը։

Իմ կողմից լրագրողին «Ներսես Շնորհալու» շքանշան Հայաստանին մատուցած ծառայության համար։

Հիմա անդրադառնամ ընդամենը մեկ ասպեկտի։ Եթե Մնացականյանը գովազդում է «հեղափոխությունը», իսկ Հին Հայաստանը ներկայացնում է որպես հանցագործ ռեժիմ, ապա ճիշտ է անում լրագրողը, որ մեր հաղթանակները ներկայացնում է որպես պատերազմի հանցագործություններ։ Իրոք, ո՞նց են կարող հանցագործներն արդար պատերազմ վարել»։

https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10219594609153130

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031