«Նախարարի պատասխանը շատ թույլ էր». Էդմոն Մարուքյանը՝ Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախարարի պատասխանը շատ թույլ էր

Դիտեցի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC հեռուստաընկերության HardTalk հաղորդաշարին։

Պետք է նշեմ, որ նախարարի պատասխանը չափազանց թույլ էր հաղորդավար Սաքուրի խոսքին այն մասին, թե մեր կողմից ադրբեջանական կողմի վրա հարձակումներ են իրականացվել։

Մասնավորապես, նախարարը չանդրադարձավ Սումգայիթին, Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գլխատումներին, խոշտանգված դիակներին, քաղաքացիական անձանց և տարեցների սպանություններին, Գուրգեն Մարգարյանի գլխատման և հերոսացման դեպքին, այնինչ այդ ամենի մասին մենք պետք է անդադար բոլոր հարթակներում բարձրաձայնենք՝ Ադրբեջանի գործող իշխանությանը հավասարեցնելով իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ոճի պատերազմներ վարող պետության մակարդակին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031