«Դատախազությունը իր տարբեր արբանյակների միջոցով ինձ պատասխանելու փոխարեն լավ կլինի վերացնի Արսեն Բաբայանի ապօրինի կալանքը». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա «Փորձաքննությունների Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հայտարարությունն է ոչ մի բանի մասին։ Անհրաժեշտ չէր գրել երկար հայտարարություն այն մասին, որ 2017 թվականին Արգամ Հովսեփյանը (Առաքել Մովսիսյանի սանիկը) չի եղել բյուրոյի ղեկավարը։

Ես ինքս էլ նշել եմ, որ Արգամ Հովսեփյանը եղել է փորձաքննությունների բաժնի վարիչը, իսկ թե ի՞նչ դերակատարում է ունեցել պարոն Հովսեփյանը թող պարզի նախաքննությունը։ Պետք չի խառնվել իրար ու արդարանալ։

Ի դեպ, մի փոքրիկ վարժություն՝ որ հասկանալի լինի ինչ օբյեկտիվ կառույց է փորձաքննությունների ազգային բյուրոն, պետք է ուղղակի հաշվել՝ քանի անգամ է շեղվել այս կառույցի դիրքորոշումը դատախազության նախնական դիրքորոշումից, հատկապես 2017 թվականի մարտից հետո։ Կռահեք՝ նշանակման միջնորդի մասին։

Հ.Գ. Դատախազությունը իր տարբեր արբանյակների միջոցով ինձ պատասխանելու փոխարեն լավ կլինի վերացնի Արսեն Բաբայանի ապօրինի կալանքն ու հետապնդումը»:

Սա «Փորձաքննությունների Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հայտարարությունն է ոչ մի բանի մասին։ Անհրաժեշտ չէր գրել երկար…

Gepostet von Arpine Hovhannisyan am Freitag, 25. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս