Բաժիններ՝

Մոուրինիոն մերժել է «Բորուսիային»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի գլխավորի Դորտմունդի «Բորուսիան»:

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, 54-ամյա պորտուգալացին մերժել է դորտմունդյան ակումբին: Ավելի վաղ տեղեկատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ «Բորուսիան» քննարկում է Մոուրինիոյին գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու տարբերակը:

Անցյալ տարվա դեկտեմբերից Մոուրինիոն գործազուրկ է: Այդ ժամանակ Ժոզեն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից» «Լիվերպուլին» պարտվելուց հետո (1: 3):

Այս պահին «Բորուսիան» գլխավորում է շվեյցարացի Լյուսիեն Ֆավրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031