Բաժիններ՝

Երևանում երիտասարդը կրակել է մի կնոջ ավտոմեքենային

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 34 բակում կայանված մեքենաներից մեկը դիտավորությամբ վնասել են։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 31-ամյա կնոջ «Մինի Կուպերի» ապակիներին կրակել են։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները թարմ հետքերով պարզելու ուղղությամբ։

Հաղորդումից մի քանի ժամ անց՝ Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները Ավանի Աճառյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։ Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա երիտասարդը խոսոտավանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով Մաշտոցի ոստիկանները հայտնաբերեցին նաև ատրճանակը։ Այն առգրավվեց՝ փորձաքննության ուղարկվելու համար։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031