Բաժիններ՝

Ցանցում առաջին տպավորություններն են հայտնվել Մերիլ Սթրիփի մասնակցությամբ «Փոքր կանայք» ֆիլմից

Գրետա Հերվիգի «Փոքր կանայք» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունից հետո Ցանցում հայտնվել են առաջին արձագանքները կինոնկարի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Independent-ը:

Լրագրողները ժապավենը համարել են Լուիզա Մեյ Օլքոթի 1868 թվականի վեպի «հրաշալի» ադապտացիան եւ որոշել են, որ ռեժիսորն արժանի Է «Օսկար» մրցանակի:

People-ի մեկնաբանն ընդգծել է, որ «տքնաջանորեն եւ սիրով արված ֆիլմը գերազանցել Է բոլոր ակնկալիքները», ինչպես նաեւ նշել է «անպատմելի տաղանդավոր դերասանական կազմը»:

Հավասարապես հիացական արձագանքների են արժանացել Սիրշա Ռոմանը, Ֆլորենս Փյուն եւ Թիմոթի Շալամեն: Բացի նրանցից, կինոնկարում խաղացել են Մերիլ Սթրիփը, Լորա Դյոռնը եւ Էմմա Ուոթսոնը: «Փոքր կանայք» ֆիլմի համաշխարհային պրեմիերան սպասվում է դեկտեմբերի 27-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս