Բացահայտվել է արագ նիհարելու գլխավոր գաղտնիքը

Գիտնականները նշել են նիհարելու ամենաարդյունավետ միջոցը: Այս մասին հայտնում է Journal of Clinical Endocrinology and Metabolism ամսագիրը:

Փորձագետները շեշտում են, որ ֆիզիկական վարժությունները մեթոդի հիմքն են: Հենց ֆիզիկական ակտիվությունն է լավագույնս այրում ենթամաշկային ճարպը:

Գիտնականները նաև հետազոտություն են անցկացրել՝ ինչպես պետք է կատարել վարժությունները: Դրա համար մասնագետները վեց շաբաթվա ընթացքում փորձարկումներ են իրականացրել ավելորդ քաշ ունեցող 30 մարդկանց հետ:

Մի խումբը վարժությունները կատարել է մինչև սնվելը, մյուսը՝ սնվելուց հետո, իսկ երրորդ խումբն ընդհանրապես չի մարզվել:

Պարզվել է, որ նախքան սնվելը մարզվելն իջեցնում է ինսուլինի մակարդակը մարմնում, և դա թույլ է տալիս այրել ճարպը երկու անգամ ավելի արագ: Երկրորդ խումբը նույնպես նիհարել է, բայց ոչ այնքան ակտիվ, որքան առաջին խումբը, իսկ վերջին խումբը քաշ չի կորցրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս