Բաժիններ՝

Հայտարարվել են «Օսկար»-ի գլխավոր հավակնորդները տղամարդու լավագույն դերի համար

Տղամարդու լավագույն դերի համար «Օսկար» մրցանակի գլխավոր հավակնորդները դարձել են Լեոնարդո դի Կապրիոն, Մեթյու Ռայսը, Ռոբերտ Փաթինսոնը եւ Ջոնաթան Փրայսը: Այդ մասին հայտնել է Indiewire-ը:

Sony ստուդիան որոշել է «Օսկար»-ի առաջադրել Լեոնարդո դի Կապրիոյին «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմում տղամարդու գլխավոր դերի համար, իսկ Բրեդ Փիթին՝ երկրորդ պլանի դերի համար: Նաեւ Sony-ն «Օսկար»-ի է առաջադրել Մեթյու Ռայսին եւ Թոմ Հենքսին՝ «Հիանալի օր՝ հարեւանությամբ» ֆիլմի համար. առաջինին՝ տղամարդու լավագույն դերի համար, երկրորդին՝ երկրորդ պլանի դերի համար: A24 կինոստուդիան առաջարկել է իր թեկնածուներին՝ Ռոբերտ Փաթինսոնին (տղամարդու լավագույն դերի համար) եւ Ուիլեմ Դեֆոյին (երկրորդ պլանի դերի համար)՝ «Փարոս» ֆիլմում:

Netflix սթրիմինգային հարթակը մրցանակի է առաջադրել դերասանների, որոնք խաղացել են «Երկու պապերը» կինոնկարում: Ջոնաթան Փրայսը, որն ավելի վաղ ոչ մի անգամ չի անվանակարգվել «Օսկար» մրցանակի, կարող է հավակնել տղամարդու լավագույն դերի (Հռոմի Ֆրանցիսկոս պապի) համար պարգեւին:

Էնթոնի Հոփքինսը (Հռոմի Բենեդիկտոս պապ), որն ավելի քիչ էկրանային ժամանակ ունի եւ արդեն արժանացել է արձանիկի, կարող է պարգեւի հավակնել երկրորդ պլանի դերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս