
Կարեն Ավագյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի երիտասարդական հավաքականի երկու անդամները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Բուխարեստում ընթացող առաջնության մինչև 20 տարեկանների 89 կգ քաշային կարգում Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն երկամարտի 364 կգ արդյունքով: Այս քաշում Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն դարձավ Արա Աղանյանը, ով երկամարտում գրանցեց 358 կգ արդյունք:
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել էր բրոնզե մեդալ: