
Մեսսին կրկնեց Ռոնալդուի և Ռաուլի ռեկորդը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի պատասխան խաղում գնդակ ուղարկեց «Սլավիայի» դարպասը (1:0՝ առաջին խաղակես):
«Սլավիան» դարձավ 33-րդ մրցակիցը, որի դարպասը եվրոպական գլխավոր մրցաշարում գնդակ է ուղարկում Մեսսին:
Այդպիսով նա կրկնեց «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլի ռեկորդը, որոնք նույնպես Չեմպիոնների լիգայի խաղերում գոլեր են խփել 33 տարբեր թիմերի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը